Հայաստանը չի գնա միակողմանի զիջումների` հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը արաբական Sky News-ին տված հարցազրույցում։
Հայաստանը որևէ նախապայման չի դնում և հայտարարում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
«Ադրբեջանը փորձում է խնդիրը կարգավորել ուժային մեթոդներով՝ ակնկալելով, որ Հայաստանն ու Արցախը կգնան միակողմանի զիջումների։ դա բացառվում է», - ասել է Մնացականյանը: