Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է ԵՄ գագաթնաժողովը, որը կքննարկի նաև իրավիճակն Արցախում


ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել, արխիվ

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կքննարկվի այսօր և վաղը կայանալիք Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում:

Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելն ասել էր, որ կքննարկվեն հարցեր, որոնք իրենց ուշադրությունն են պահանջում, մասնավորապես` իրավիճակը Բելառուսում, ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը և էսկալացիան Լեռնային Ղարաբաղում:

Ավելի վաղ Միշելը լուրջ մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ և կոչ արել դադարեցնել ռազմական գործողությունները:

ԵՄ գագաթնաժողովը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 24-25-ը, բայց հետաձգվեց Եվրոպական խորհրդի նախագահի կարանտինում գտնվելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG