Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր օրակարգում նման հարց չկա», - «Ինտերֆաքս»-ին ասել է Հայասստանի վարչապետը։
Հայաստանը նպատակահարմար չի համարում նաև Մոսկվա-Երևան-Բաքու գագաթնաժողովի անցկացումը` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պայմաններում, ընդգծել է Փաշինյանը:
Ռազմական գործողությունների ընթացքում այնքան էլ տեղին չէ խոսել գագաթնաժողովի մասին, բանակցությունների անցկացման համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ ու պայմաններ, ասել է Հայաստանի ղեկավարը: