Անցած գիշեր Վրաստանի Սամցխե-Ջավախեթի երկրամասի հայ բնակիչներն արգելափակել են թուրք-վրացական սահմանին գտնվող «Կարծախի» հսկիչ-անցագրային կետը՝ պահանջելով դադարեցնել թուրքական բեռնատար մեքենաների մուտքը երկրի տարածք։
«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ ցուցարարները պնդել են, որ Թուրքիան Վրաստանի տարածքով զենք է մատակարարում Ադրբեջանին։
Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ընթացքին մեծաթիվ ոստիկանական ուժեր են հետևել։ Ակցիան, սակայն, անցել է առանց լուրջ միջադեպերի և ավարտվել է մեկնարկից մի քանի ժամ անց։