Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 458-ով՝ հասնելով 50 հազար 359-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 152-ով և հասել 44001-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է աննախադեպ մեծ թվով՝ 5 հազար 102 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 292 հազար 193-ի:
Մահացել է 77 տարեկան տղամարդ, նա ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ, փոխանցում է Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 959-ի, ևս 297 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 102 մարդ: