Մատչելիության հղումներ

ՊԲ փոխհրամանատար. Ադրբեջանը կորցրել է շուրջ 500 զինծառայող


Ամբողջ օրն ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ճակատում, բոլոր ուղղություններով, հատկապես լարված են եղել հյուսիսային և հարավային ուղղությունները, ՊԲ ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և ետ են վերցրել նախկինում գրաված դիրքերը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի փոխնախարար Արթուր Սարգսյանը:

Ըստ նրա` Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերին, ինչպես նաև Հայաստանի բնակավայրերին` Վարդենիսին: «Այսօրվա մարտերում հակառակորդն ունեցել է հետևյալ կորուստները` 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժերենատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը շուրջ 500-ից ավելին», - ասաց նա` հավելելով, որ հայկական կողմը ևս կորուստներ ունեցել է, թվային տվյալները ճշտվում են, կհրապարակվեն մի փոքր ավելի ուշ:

Ինչ վերաբերում է հարցին, թե այսօր ավելի քի՞չ ինտենսիվություն է եղել, թե՞ հակառակը, նա ասաց, որ հակառակը` այն հատվածներում, որտեղ հայկական կողմն ունեցել է հաջողություններ, այնտեղ ադրբեջանական զինված ուժերի ջանքերը կրկնապատկվել են:

Նա նաև հաստատեց, որ թուրքական F-16 կործանիչների կիրառություն գրանցվել է Արցախի օդային տարածքում:

Ադրբեջանը չի բացահայտում իր ռազմական կորուստները, հաղորդում է միայն սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր քաղաքացիական բնակչության շրջանում 10 զոհվածների և 30 վիրավորների մասին:

Հայկական կողմից քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հասել է 5-ի, ևս 30 մարդ վիրավորվել է:

XS
SM
MD
LG