Մատչելիության հղումներ

ՌԴ պետդուման անդրադարձել է Ղարաբաղի իրավիճակին


Ռուսաստանի պետդուման այսօր հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, ուր երկու կողմերին կոչ է արվում դադարեցնել կրակը ու պատրաստակամություն է հայտնում իրավիճակի կայունացման համար միջնորդական օգություն ցուցաբերել։

Ռուսաստանի խորհրդարանի պատգամավորները խորը մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացման կապակցությամբ, ինչը հանգեցրել է մարդկային բազմաթիվ զոհերի և վճռականապես դատապարտում են կողմերի ուժի գործադրումը, հաղորդում է պետական ՏԱՍՍ գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG