Մատչելիության հղումներ

Ուրուգվայը միանում է անհապաղ հրադադար հաստատելու կոչերին


Ուրուգվայի կառավարությունը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բռնության աճի կապակցությամբ, ասված է այդ երկրի Արտաքին հարաբերությունների նախարարության հրապարակած հայտարարությունում:

«Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ուժերի միջև տեղի ունեցած զինված առճակատման առթիվ, Ուրուգվայի կառավարությունը իր մտահոգությունն է հայտնում այս նոր սրացման կապակցությամբ, որը ռիսկի տակ է դնում տարածաշրջանում կայունությունը, և հայտնում է իր զորակցությունը այդ գործողություններով պայմանավորված տուժածներին և զոհերի ընտանիքներին», - նշված է հայտարարությունում:

«Այս առումով, Ուրուգվայը միանում է միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների կոչերին` երկու կողմերի միջև արդյունավետ և անհապաղ հրադադար հաստատելու համար, ինչը կդադարեցնի նրանց բաժանող վեճի խորացումը և թույլ կտա վերականգնել երկխոսության և բանակցությունների մթնոլորտը և հանդիսանում է հակամարտության խաղաղ կարգավորման համար անփոխարինելի պայման` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և Մինսկի խմբի կողմից խրախուսվող նախաձեռնությունների շրջանակներում», - հայտարարում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG