Մատչելիության հղումներ

ՔԿ. Հարուցվել է քրգործ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և այլ փաստերի առթիվ


Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ծառայողական պարտքը կատարելու հետ կապված Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի երկու և ավելի զինծառայողների ապօրինաբար կյանքից զրկելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, վնասելու դեպքերի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

«Տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ռազմական ավիացիայից, հարվածային անօդաչու թռչող սարքերից, զրահատեխնիկայից ու հրթիռա-հրետանային տարբեր միջոցներից արձակված կրակոցներից, սպանվել և վիրավորել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ինչպես նաև պայթյունի և հանրավտանգ այլ եղանակով դիտավորությամբ ոչնչացվել են մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերի, մարտական դիրքերի շինություններ, ռազմական գույք և սպառազինության այլ միջոցներ` պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս», - ասված է հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG