Այսօր ժամը 17:00-ի տվյալներով ադրբեջանական կողմը կորցրել է շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և ունի 400-ից ավելի զոհ, հայտարարեց Արցախի պաշտպանության փոխնախարար Արթուր Սարգսյանը:
«Նախնական տվյալներով պաշտպանության բանակի ստորաբաժանումները ունեն 48 զոհ, 200-ից ավելի վիրավոր զինծառայող», - հայտարարեց Սարգսյանը:
Նա նաև հավելեց. «Դիրքային փոփոխություններ բնականաբար եղել են, գիշերվա ընթացքում որոշ հատվածներում վերականգնվել է, ժամ առ ժամ փոփոխություն է տեղի ունենում օպերատիվ մարտավարական իրավիճակում»:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: