Մատչելիության հղումներ

Ուկրաինան Երևանին ու Բաքվին կոչ է անում դադարեցնել կրակը


«Ուկրաինայի ԱԳ նախարարությունը խորը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացման հետ կապված։ Ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակի սրացմանը հանգեցրած հանգամանքները։ Կողմերին կոչ ենք անում վերադառնալ երկխոսության հանուն հակամարտության խաղաղ կարգավորման»,- նշված է Ուկրաինայի արտգործնախարարության Թվիթերի էջում տեղադրված հաղորդագրությունում։

Ուկրաինան նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին։

XS
SM
MD
LG