Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետի և նախագահի հետ


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, հայտնում են Մայր Աթոռից:

Ամենայն Հայոց կաթողիկոսը և վարչապետը քննարկել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայով պայմանավորված իրավիճակը։ Վեհափառը շեշտել է աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման կարևորությունը։

Ի դեմս վարչապետի նա իր զորակցությունն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով միասնական ջանքերի և համախմբվածության կարևորությունը հայրենի Արցախի պաշտպանության և սահմանների անառիկության պահպանման սրբազան գործում։

Ամենայն Հայոց կաթողիկոսը և Հայաստանին նախագահը հեռախոսազրույցում անդրադարձել են Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի պայմաններում աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման ուղիներին, ՀՀ իշխանությունների եւ ազգային առաջնորդների կողմից ձեռնարկվելիք քայլերին։

Վեհափառը տեղեկացրել է ավելի վաղ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած հանդիպման արդյունքների, ինչպես նաև ստեղծված իրավիճակում իր այցի մնացյալ հանդիպումների չեղարկման և Հայաստան վերադարձի մասին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը փոխանցում է նաև, որ այսօր Սուրբ Պատարագից հետո Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում կատարվել է աղոթք Արցախի անսասանության և Հայոց բանակի ոգու ամրության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG