Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ արցախա-ադրբեջանական սահմանին մարտական գոծողությունների ընթացքում տասը զինծառայող է զոհվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Բաբայանն ասել է լրագրողների հետ զրույցում:
«Իմ մոտ եղած տեղեկությունների համաձայն՝ տասը հոգի զոհ ունենք, զինվորական»,- նշել է Բաբայանը:
Նա նաև ասել է, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել, Ադրբեջանը հարվածներ է հասցնում Արցախի տարբեր քաղաքների ուղղությամբ:
«Կոչ եմ անում ժողովրդին հանգիստ լինել, լինել ապահով տեղերում: Տղամարդկանց կոչ եմ անում մի մարդու նման հավաքվել, չհասցնել նրան, որ տուն-տուն մտնեն հավաքեն: Ուղղակի խնդրում եմ»,- ասել է Բաբայանը: