Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով հետևել միայն պաշտոնական լրահոսին:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ:
Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին», - ասված է հաղորդագրությունում:
Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: