Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում կողմերին դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել


Ռուսաստանի արտգործնախարարությունը կարճ հաղորդագրություն է հրապարակել, որում նշված է. «Կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։

Շփման գծում երկու կողմից ինտենսիվ կրակոցներ են։ Կորուստների մասին տեղեկություններ են ստացվում։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել իրավիճակը կայունացնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել: Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է քաղաքացիական բնակչության շրջանում 2 զոհի և 2 վիրավորի մասին:

Ադրբեջանական կողմը հաղորդում է իր կորուստների մասին, որոնք դեռ ճշտվում են` իր հերթին մեղադրելով հայկական կողմին: Թուրքիան մեղադրել է Հայաստանին «զինադադարը խախտելու, խաղաղ բնակավայրերի վրա հարձակվելու համար՝ միջազգային հանրությանը կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել վերջ դնելու հայկական կողմի վտանգավոր սադրանքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG