Բելառուսում ուժայինները վերստին տասնյակ ցուցարարների են ձերբակալել, այս անգամ՝ հիմնականում կանանց, որոնք կրկին քայլերթի էին դուրս եկել վիճահարույց ընտրություններով իրեն նախագահ հռչակած Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
Ձերբակալվածների թվում, ըստ տեղական լրատվամիջոցների, նաև տարեց կանայք կան։ Չնայած ճնշումներին, ակցիան այս պահին էլ շարունակվում է։
Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարում են, թե չեն ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ, և պատրաստվում են նրա վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանել։
Ավելի քան 25 տարի իշխող Լուկաշենկոն պնդում է, թե կարող է դիմակայել այդ սահմանափակումներին Ռուսաստանի օգնությամբ։