Մատչելիության հղումներ

Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ. Նիկոլ Փաշինյան


Հայաստանի վարչապետն Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որ ընթացքում բացահայտել է կոնֆիդենցիալ հանգամանքներ։

«Ոչ թե մտացածին «կոնֆիդենցիալ», այլ իրական կոնֆիդենցիալ», - ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետը Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի դեմ քարոզչական արշավում նոր բաղադրիչ է ավելացրել` «կոնֆիդենցիալ տեղեկությունների բացահայտումը»:

«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ», - նշեց վարչապետը` վստահեցնելով, որ հայկական կողմի հաղորդած բովանդակությունը բաց և փակ սենյակներում չի տարբերվում: - «Կարծում եմ, որ որևէ մեկը սրանում պետք է չկասկածի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG