Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ավիաաղետի զոհ է դարձել 26 մարդ


Խարկովի շրջանում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որը ուսումնավարչական թռիչք էր իրականացնում՝ անձնակազմի 5 անդամների և Ռազմաօդային ուժերի համալսարանի 22 կուրսանտների մասնակցությամբ։

Երիտասարդներից երկուսին հաջողվել էր փրկվել, նրանք ցած էին նետվել վայրէջքի պահին վթարի ենթարկված ինքնաթիռից։ Նրանցից մեկը, սակայն, ժամեր առաջ մահացել է՝ զոհերի թիվը հասցնելով 26-ի։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապ մեկնել է դեպքի վայր, ստեղծվել է հանձնաժողով` աղետի պատճառները հետաքննելու համար:

Ի սկզբանե հաղորդվում էր, թե ինքնաթիռում եղել է 28 ուղևոր, հետագայում, սակայն, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հստակեցրեց` հրամանատարությունը կուրսանտներից մեկին վերջին պահին թույլ չի տվել օդանավ բարձրանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG