Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք՝ հասնելով 421-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը Շուշիի, 1-ը Դաշուշենի, 2-ը Քարվաճառի, 1-ը Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ՝ ՀՀ քաղաքացի:

Շահումյանի շրջանի 3 քաղաքացիների և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:

Արցախում կորոնավիրուսից առողջացել է ևս 1 քաղաքացի, ապաքինվածների ընդհանուրը թիվը հասավ 338-ի:

Փաստացի բուժում է ստանում 81, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 14 հազար 245 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG