Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանի տպավորությամբ՝ ՍԴ նախագահի ընտրությունը պայմանավորված է


Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի ընտրությունը կշարունակվի վաղը: ՍԴ նախագահի թեկնածուն Երվանդ Խունդկարյանն է, որն ինքնառաջադրվել է: Այսօր նիստը հարցուպատասխանի փուլում էր, վաղը, ամենայն հավանականությամբ, կլինի ՍԴ նախագահ ընտրելու քվեարկությունը:

Նիստին մասնակցող ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով ՍԴ նախագահի ընտրությունը պայմանավորված է:

«Երբ որ մնացել էր մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը: Իմ մոտ տպավորույուն է, որ այս ամբողջն ուղղորդված ու պայմանավորված է», - ասաց Թովմասյանը:

«Ազատության» հարցին՝ չնայած, որ ինքը առ ոչինչ է համարել սահմանադրական փոփոխությունները, հայտարարելով, թե օրինականության հետ խնդիր կա, շարունակում է աշխատել, դա ի՞նչ է նշանակում, ՍԴ նախկին նախագահը պատասխանեց. «Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել, պայքարել մինչև Հայաստանում այդ հարցում սահմանադրականությունը կվերականգնվի: Չեմ կարող ասել՝ երբ հաջողության կհասնեմ, որ օրը դա կլինի, բայց շարունակելու եմ»:

9 դատավորներն էլ այսօրվա նիստին ներկա էին: Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու համար բավարար է 5 քվեն:

XS
SM
MD
LG