Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-20-ը Հայաստանի տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զորավարժության նախապատրաստման շրջանակում, զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով, իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ Զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։