ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն գերմանական «Բիլդ» թերթի հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի դիրքորոշումը ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված։
Նա ասել է, թե որևէ հիմքեր չկան ենթադրելու, թե ԱՄՆ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվի, քանի որ Վաշինգտոնը անթույլատրելի է համարում քիմիական զենքի կիրառումը։
«Միացյալ Նահանգները կարձագանքի համաչափ, երբ ամերիկյան կողմի տրամադրության տակ լինեն բոլոր փաստերը», - ասել է Փոմփեոն՝ նշելով, որ ԱՄՆ-ն սպասում է քիմիական զենքի արգելման կազմակերպության հետազոտության արդյունքներին, ինչպես նաև սպասում է, որ Ռուսաստանը հետաքննություն վարի, ինչը թույլ կտա պարզելու՝ ինչպես է տեղի ունեցել Նավալնիի թունավորումը