Մատչելիության հղումներ

Նախագահը պետական պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Անկախության տոնի առթիվ պաշտպանության, առողջապահության, հասարակական կարգի պահպանության, մշակույթի, կրթության, արվեստի, սպորտի, տեխնոլոգիաների, դատական համակարգի, պետական ծառայության և հանրային կյանքի այլ ոլորտներում ներդրում ունեցած մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով և մեդալներով, ստացել են կոչումներ և դասային աստիճաններ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Ղազարյանը և հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պարգևատրվել են հետմահու:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել Անկախության տոնի ու պարգևների և կոչումների առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG