Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 121-ով՝ հասնելով 47 հազար 552-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 42 հազար 637-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1633 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 265 հազար 241-ի:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 65 (կին), 82 (տղամարդ), 81 (կին), 61 (տղամարդ), 60 (կին) և 84 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 936-ի, ևս 287 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 692 մարդ: