«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր, որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
«Սուրբ Լուսավորիչ» ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանն էլ փոխանցում է, որ 19:40-ի դրությամբ սննդային թունավորման կասկածով բոլոր անձանց վիճակը լավ է։ Սննդային թունավորումը (հարցականով) վերաբերում է 33 հոգու, որից 25-ը բուժանձնակազմից, իսկ 8-ը` պացիենտ։
Այս պահին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում հանգամանքները պարզելու համար։