Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել՝ մեկ օրում 187 նոր դեպք


Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը շարունակում է անշեղորեն աճել՝ վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հաստատվել է հերթական բարձր ցուցանիշը՝ 187 նոր դեպք:

Երկրում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 26-ին, մինչ օրս մոտ 4 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանում վարակվել է ընդհանուր առմամբ 3 հազար 306 մարդ, համաճարակի հետևանքով մահացել է 19 մարդ: Վարակի ամենաթեժ օջախը համարվում է Աջարիան, որին բաժին է հասնում նոր վարակակիրների ընդհանուր թվի երկու երրորդը:

Չնայած կորոնավիրուսի դեպքերի շարունակվող աճին, Վրաստանի կառավարությունը շաբաթասկզբին բացառել է նոր համապետական լոքդաունը: Վարչապետ Գիորգի Գախարիան պնդել է, թե երկրի բնակիչները պետք է սովորեն ապրել կորոնավիրուսի հետ և այժմ առավել առաջնահերթ է COVID-19-ի դեմ պայքարի համատեղումը տնտեսության վերականգնման հետ։ Մինչդեռ մարտ ամսին Վրաստանի կառավարությունը եռամսյա համապետական լոքդաուն էր հայտարարել, երբ կորոնավիրուսի օրական վիճակագրությունը մոտ երեք տասնյակ էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG