Մատչելիության հղումներ

Վրաստանում ավարտվեցին ՆԱՏՕ-ի զորավարժությունները


Այսօր Վրաստանում ավարտվեցին «Արժանի գործընկեր-2020» միջազգային զորավարժությունները։ Վազիանիի փորձադաշտում տեղի ունեցած փակման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահը, խորհրդարանի խոսնակը, ԱՄՆ-ի դեսպանը։

«Ուժը գործընկերության մեջ է» կարգախոսով անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցեցին Վրաստանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Լեհաստանի ու Ֆրանսիայի 2700 զինծառայողներ։

2015 թվականից սկսած «Արժանի գործընկեր» զորվարժությունները Վրաստանում յուրաքանչյուր տարի անցկացվում են, չնայած կորոնավիրուսի համավարակին, այս տարի ևս դրանք տեղի ունեցան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG