Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը ՍԴ վերջին զարգացումները կքննարկի վարչության նիստում


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, արխիվ
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) ձևավորման հետ կապված վերջին զարգացումները Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կքննարկի վարչության նիստում, «Ազատությանը» փոխանցեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«ՍԴ ձևավորման հետ կապված վերջին զարգացումների և ավելի լայն՝ հեղափոխական օրակարգի իրականացման հետ կապված լրջագույն խնդիրներ են ի հայտ եկել և ստեղծված իրավիճակը այս շաբաթ կքննարկենք ՀԱԿ վարչության նիստում», - ասաց Զուրաբյանը։

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց առաջադրված բոլոր երեք թեկնածուներին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Երվանդ Խունդկարյանին, Հայաստանի նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանին և կառավարության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG