Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ՝ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու դեպքի առթիվ, «Ազատության» հարցմանն ի պատասխան ասացին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ («խոշտանգումը») հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրական գործ` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ոստիկանության Նոր Նորքի բաժնում երկու անձանց խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ», - հայտնեցին ՀՔԾ-ից:

Հիշյալ անձինք քրեական գործով տուժող են ճանաչվել:

Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանը ավելի վաղ պատմել է, որ 10 օր առաջ գիշերը իրեն խոշտանգել են Նոր Նորքի ոստիկանության բաժնում: Ըստ Ղազարյանի, ինքը սեպտեմբերի 6-ին Նոր Նորքի շենքերից մեկի բակում պարզապես ականատես է եղել, թե ինչպես են քաղաքացիական հագուստով, բայց քրեականից ներկայացող ոստիկանները բնակիչներից մեկին բռնությամբ մեքենա նստեցնում, փորձել է հասկանալ, թե ինչու, իրեն էլ են տարել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք և ծեծել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG