Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները Ինստագրամում տեսանյութ են հրապարակել, որում պնդում են, որ ջրի շիշը, որի վրա գերմանացի մասնագետները հայտնաբերել են «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութը, Տոմսկի հյուրանոցից է եղել, որտեղ գիշերել էր Նավալնին:
"Проект" պարբերականը, իր հերթին, այսօր հրապարակել է սեփական հետաքննությունը, որի հեղինակները նույնպես պարզել են, որ այդ ջրի շիշը, որի վրա թույնի հետքեր են հայտնաբերվել, գտնվել է Նավալնիի հյուրանոցային համարում: "Проект"-ը պնդում է, որ Նավալնին օդանավ է նստել արդեն թունավորված։
Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ 44-ամյա Նավալնին թունավորվել է Ռուսաստանում ստեղծված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով, ինչը հաստատել են նաև երկու անկախ եվրոպական լաբորատորիաներ:
Ռուսաստանի իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը Կրեմլի կոշտ քննադատի հետ տեղի ունեցած միջադեպին, նաև հավաստիացնում, թե երկրի տարածքում չկան «Նովիչոկ»-ի պաշարներ, դրանք ոչնչացվել են քիմիական զենքի արգելման կազմակերպության կանոնակարգերին համապատասխան։