Մատչելիության հղումներ

Գուտերեշ. Համավարակը շարունակում է գլխավորել համաշխարհային խնդիրների ցանկը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշ, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գնահատմամբ՝ կորոնավիրուսի համաճակն անվերահսկելի է դարձել, COVID-19 համավարակը շարունակում է գլխավորել համաշխարհային խնդիրների երկար ցանկը։

«Միայն պատվաստանյութը չի կարող կարգավորել այդ ճգնաժամը, և բնականաբար՝ ոչ մոտ ապագայում։ Մենք պետք է լայնորեն կիրառենք նոր և արդեն գոյություն ունեցող գործիքները, որոնք կարող են օգնել արձագանքելու նոր դեպքերին և ապահովելու կենսական կարևորության բուժումը, որպեսզի կանգնեցնենք հիվանդության փոխանցումն ու կյանքեր փրկենք, հատկապես առաջիկա 12 ամիսներին», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Worldometer-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատեց 30 միլիոնի շեմը, մահացության ցուցանիշն ավելի քան 945 հազար է: Վարակակիրների և զոհերի ամենամեծ թվերը Միացյալ Նահանգներում են՝ շուրջ 7 միլիոն վարակված, ավելի քան 200 հազար զոհ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG