Մատչելիության հղումներ

ԱԺ-ն սահմանեց կորոնավիրուսի հաղթահարման քայլերը քննող հանձնաժողովի անդամների թիվը


Կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծն այսօր Ազգային ժողովի նիստում ստացավ 110 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հանձնաժողովը կունենա 12 անդամ։ Սակայն դեռևս հայտնի չէ հանձնաժողովի կազմը, հայտնի է միայն, որ այն գլխավորելու է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Արկադի Խաչատրյանը:

Հանձնաժողովը դեռ հուլիսին է ստեղծվել՝ ընդդիմադիր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի նախաձեռնությամբ ու իրավունքի ուժով, բայց որպեսզի այն փաստացի սկսեր գործել, Ազգային ժողովը պետք է սահմաներ հանձնաժողովականների թիվը:

Մանրամասները` քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG