Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 29.5 միլիոնից, զոհերի թիվը մոտենում է 935 հազարին, բուժվել է 20 միլիոնից ավելի մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Եվրոպական երկրներում մի քանի շաբաթ անընդմեջ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի թվի աճ, որը համընկավ աշնան սկզբին և դպրոցների բացմանը: Բացառություն է կազմում Շվեդիան, որտեղ նոր դեպքերի թիվը հասել է մարտ ամսվա մակարդակին: Լատվիան, որը շարունակում է մնալ հիվանդացության ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրը Եվրոպայում, մուտքի սահմանափակումներ է մտցրել Էստոնիայի համար: