Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասավ 340-ի, 300-ը բուժվել են


Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 3 նոր դեպք է հաստատվել: «Վարակակիրներից մեկը Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից է, մյուս 2-ը՝ Ստեփանակերտ քաղաքից, որոնց մոտ վարակը հաստատվել է բուժհաստատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առողջացել է 4 քաղաքացի:

Առայսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 340 մարդու մոտ, որից 300-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 104 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 13 հազար 39 փորձանմուշի հետազոտություն, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG