Մատչելիության հղումներ

Լավրովի այցը Բեռլին չեղարկվել է


Սերգեյ Լավրովը, արխիվ
Սերգեյ Լավրովը, արխիվ

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ սեպտեմբերի 15-ին նախատեսված աշխատանքային այցը Բեռլին չեղարկվել է», - տեղեկացնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Լավրովը Բեռլին պետք է ուղևորվեր Գիտակրթական համագործակցության ռուս-գերմանական տարվա փակման արարողությանը մասնակցելու նպատակով։ Այսօր, սակայն, հայտնի է դարձել, որ Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը չի մասնակցելու այդ արարողությանը։

Բացի այդ, Գերմանիայի ԱԳՆ երկկողմ բանակցությունների համար առավելագույնը մեկուկես ժամ է հատկացրել։ «Նման պայմաններում այցի կազմակերպումը նպատակահարմար չէ», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG