Չնայած կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին, Վրաստանի իշխանությունները լիակատար կարանտին և արտակարգ դրություն հայտարարելու մտադրություն չունեն: Այս մասին լրագրողներին է հայտնել Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին։
«Կառավարությունն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը։ Չնայած դրան, պետք չէ մոռանալ, որ վարակակիրների թիվը շարունակում է աճել, ուստի հարկավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը և զերծ մնալ անհարկի հավաքներին մասնակցելուց», - հայտարարել է վրաց պաշտոնյան։