Բելառուսի ներքին գործերի նախարարությունը չեղարկել է երկրի տարածքում բնակվող կաթոլիկների հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Թադեուշ Կոնդրուսևիչի անձնագիրը։
Օգոստոսի 31-ին սահմանապահները առանց որևէ պատճառաբանության արգելել էին Կոնդրուսևիչին Լեհաստանի տարածքից մուտք գործել Բելառուս։ Օրերս կաթոլիկ հոգևորականը ստացել է Բելառուսի Պետական սահմանապահ ծառայության պարզաբանումը, որում մասնավորաբար նշված է․ «Ձեզ արգելվել էր հատել պետական սահմանը, քանի որ ներքին գործերի նախարարությունը Բելառուսի Հանրապետության քաղաքացու՝ ձեզ տրված անձնագիրը անվավեր է ճանաչել»։
Ավելի վաղ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Կոնդրուսևիչին արգելել էին մուտք գործել երկրի տարածք, քանի որ արքեպիսկոպոսը «լեհական կողմում հստակ հանձնարարություններ էր ստացել»։
Կաթոլիլ եկեղեցին հայտարարել է, որ Կոնդրուսևիչի դեմ սահմանված մուտքի արգելքը հակասում է Բելառուսի օրենսդրությանը։