Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել «Ադրբեջանի գրավյալ տարածքների անօրինական բնակեցումը կանխելու ուղղությամբ»։
«Հայաստանը, օգտվելով Լիբանանում տեղի ունեցած ողբերգությունից, սկսել է լիբանանահայերին վերաբնակեցնել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքները հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում», - նշված է Ադրբեջանի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարության մեջ։