Մատչելիության հղումներ

Վրաստանում կորոնավիրուսի 165 նոր դեպք է հայտնաբերվել


Վրաստան - Կորոնավիրուսի թեստավորման կետ Քութաիսիում, սեպտեմբեր, 2020թ.
Վրաստան - Կորոնավիրուսի թեստավորման կետ Քութաիսիում, սեպտեմբեր, 2020թ.

Վերջին մեկ օրում Վրաստանի տարածքում կորոնավիրուսի 165 նոր դեպք է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ դեպքերի ավելի քան երկու երրորդը հայտնաբերվել է Աջարիայի տարածքում։

Վարակակիրների թվով երկրորդ տեղում Թբիլիսին է։ Վերջին 24 ժամերին Վրաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի 17 նոր դեպք է արձանագրվել։

Էզուգբայայի խոսքով՝ հայտնաբերված դեպքերի ճնշող մեծամասնությունը վարակի ներքին տարածման արդյունք է։ «Այսօր հայտնաբերված դեպքերից միայն 4-ն են ներմուծվել արտերկրից», - հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը։

XS
SM
MD
LG