Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Սոչի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով օդային հաղորդակցության մոնիտորինգով զբաղվող կայքերի տեղեկությունները։
Քիչ անց Ռուսաստանի նախագահի Սոչիի նստավայրում մեկնարկելու են Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։
Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայնէ բանակցությունների ընթացքում «հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական, էներգետիկ և մշակութային-հումանիտար ոլորտներում խոշորածավալ համատեղ ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին»։