Մատչելիության հղումներ

Ռուսաստանում քվեարկության միասնական օր է


Ռուսաստանի 41 տարածաշրջաններում այսօր ավարտվում են տարբեր մակարդակի ղեկավարների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Ռուսաստանի Դաշնության ավելի քան 35 միլիոն քաղաքացի։ Այս տարի առաջին անգամ իշխանությունները թույլատրել են ընտրությունները անցկացնել երեք օր անընդմեջ՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսի շարունակվող համաճարակի պայմաններում այդ քայլը հնարավորություն կտա խուսափել տեղամասերում մարդկային կուտակումներից։

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 11-ից 13-ը Ռուսաստանի տարածքում տարբեր մակարդակի ավելի քան 9 հազար ընտրություն և հանրաքվե է ընթանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG