Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները լրջորեն մտահոգում են Միացյալ Նահանգներին, շաբաթ երեկոյան Նիկոսիայում Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոփմեոն։
«Տարածաշրջանի պետությունները իրենց տարաձայնությունները, այդ թվում` անվտանգությանը, էներգակիրների պաշարներին և նավագնացությանը վերաբերող հակասությունները պետք է հաղթահարեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Փոմփեոյի խոսքով. - «Ռազմական լարվածության աճը ձեռնտու է միայն մեր հակառակորդներին, որոնց ցանկությունը տրանսատլանտյան միասնական համակարգում պառակտումներ տեսնելն է»։