Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է երկրի Առողջապահության նախարարությունը։
Այս ցուցանիշը ռեկորդային բարձր է համաճարակի մեկնարկից ի վեր և գրեթե կրկնապատիկ ավելին է քան նախօրեին։ Սեպտեմբերի 11-ին Վրաստանի տարածքում Covid 19-ի 87 նոր դեպք էր հայտնաբերվել։
«Այս ցուցանիշը խուճապի առիթ չպետք է դառնա։ Մենք պետք է համեմատաբար հանգիստ լինենք։ Կառավարության, Առողջապահության նախարարության և Հիվանդությունների վերահսկման ծառայության ակնթարթային, արագ և համաչափ գործողությունների արդյունքում բոլոր կոնտակտավորները հայտնաբերվել են», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան՝ նշելով, որ այսօր հայտնաբերված 158 վարակակիրների մեծամասնությունը Բաթումիից է։