Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Կրեմլը հայտարարել է, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջիկա երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին կժամանի Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։

«Այցը աշխատանքային է, մամուլի ասուլիս կամ լրագրողների հետ շփում նախատեսված չէ», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվելու է նաև երկկողմ ինտեգրացիան է՛լ ավելի խորացնելու հնարավորությունը։

Մինչ ընտրությունները Լուկաշենկոն հայտարարում էր, թե Կրեմլը ճնշումներ է բանեցնում իր նկատմամբ և ստիպում է զիջել Բելառուսի ինքնիշխանությունը: Իր դեմ սկսված բողոքի ցույցերից հետո, սակայն, նա օգնություն էր խնդրել Պուտինից, այդ թվում՝ կոչ էր արել Ռուսաստանից ոստիկանական ուժեր ուղարկել Բելառուս։

XS
SM
MD
LG