Ուղիղ կես տարի առաջ՝ 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնութագրեց նոր կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ի բռնկումը որպես համաշխարհային համաճարակ կամ համավարակ՝ պանդեմիա:
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 28,2 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 910 հազարին, բուժվածներինը՝ 19 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Առավել տուժած երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան, իսկ եվրոպական երկրների շրջանում մահացության ամենաբարձր ցուցանիշը շարունակում է Մեծ Բրիտանիայում գրանցվել:
Եվրոպական շատ երկրներում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է վարակի նոր դեպքերի թվի աճ:
Ֆրանսիայում նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է համաճարակի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին հայտարարել այսօր:
Իսրայելում մտածում են վարակի տարածման մակարդակի բարձրացման պատճառով սահմանափակումներին վերադառնալու մասին: