Մատչելիության հղումներ

Reuters. Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառումը հետաձգվում է Կիպրոսի առարկությունների պատճառով


ԵՄ արտգործնախարարների հավաքը, Բեռլին, 28 օգոստոսի, 2020թ.
ԵՄ արտգործնախարարների հավաքը, Բեռլին, 28 օգոստոսի, 2020թ.

Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառումը հետաձգվում է Կիպրոսի առարկությունների պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրները։

Գործակալության տեղեկություններով` Կիպրոսի իշխանությունները հայտարարել են, որ պատժամիջոցների թիրախում հայտնված բելառուս պաշտոնյաների ցանկն ուսումնասիրելու համար իրենց ժամանակ է հարկավոր։ Bloomberg գործակալության տվյալներով, սակայն, կիպրոսցի դիվանագետները դռնփակ բանակցությունների ընթացքում նշել են, որ Բելառուսի դեմ պատժամիջոցներին կողմ կքվեարկեն, միայն եթե ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքներ իրականացնող յոթ թուրքական ընկերությունների դեմ։

XS
SM
MD
LG