Առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
ՀԱԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: