Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 32 միլիոն չափաբաժին առաքելու է Մեքսիկա


Ռուսաստանի «Ուղիղ ներդրումների» հիմնադրամն այսօր հայտնել է, որ կորոնավիրուսի դեմռուսական արտադրության պատվաստանյութի 32 միլիոն չափաբաժին է առաքվելու Մեքսիկա։ Այդ գործարքի պայմանագիրը կնքվել է մեքսիկական Landsteiner Scientific ընկերության հետ, որը լինելու է ռուսական պատվաստանյութի դիստրիբյուտորը Մեքսիկայում։

Ակնկալվում է, որ Sputnik V կոչվող պատվաստանյութի մատակարարումները կսկսվեն գալիք նոյեմբերից` Մեքսիկայի բժշկական ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թույլտվությունից հետո։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր հերթին հայտնել է մեկ ուրիշ համաձայնության մասին՝ Ղազախստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել ռուսական պատվաստանյութը Ղազախստանում փորձարկելու և օգտագործելու համար։

Ռուսաստանը վերջերս հայտնել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների հաջող ավարտի մասին, սակայն աշխարհի առաջատար երկրները, միջազգային կազմակերպությունները թերահավատ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG