«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն այսօր շուրջ 70 հազար դոլար է հանձնել Դամասկոսում Հայաստանի դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի հայերին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակը մեղմացնելու նպատակով։
Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է․ 30 հազար դոլար ՝ Սիրիայում հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին:
«Միևնույն ժամանակ, ընդհանուր 40 հազար դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող մեր հայրենակիցներին», - ասված է հաղորդագրությունում:
Հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։