Հյուսիսային Կորեան այսօր նշում է հիմնադրման 72-րդ ամյակը։ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը ստեղծվել է 1948 թվականին, որի հետևանքով կիսվեց Կորեական թերակղզին:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Կիմ Չեն Ընին, ուր նշված է, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է աշխատել Կիմ Չեն Ընի հետ՝ «ավանդական բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու, նոր արդյունքների հասնելու համար»։
Հյուսիսային Կորեայի բռնապետական ռեժիմը ՄԱԿ-ի և Արևմուտքի պատժամիջոցների տակ է։ Փհենյանի հրթիռային ծրագրերը համարվում են տարածաշրջանային ու միջազգային սպառնալիք։